Ինչպե՞ս վարվել օձի կծածի դեպքում՝ մինչ բժշկական օգնության հասնելը
Հասարակություն
18:57 02/06/2025
Հայաստան

Ինչպե՞ս վարվել օձի կծածի դեպքում՝ մինչ բժշկական օգնության հասնելը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը զգուշացնում է․

«Հայաստանում ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ մեկնարկում է օձերի ակտիվության շրջանն, ուստի հույժ կարևոր է բնության գրկում պահպանել զգոնություն և հնարավորինս խուսափել օձերի հետ հանդիպումից։

Չնայած այն հանգամանքին, որ օձերը հաճախ սարսափ են առաջացնում մարդկանց մոտ, այնուամենայնիվ օձերի դերն անգնահատելի է բնության մեջ, քանզի դրանք կանխում են որոշ կրծողների կողմից վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը։

Հայաստանում մինչ օրս հայտնաբերված են 23 տեսակի օձեր, որոնցից ընդամենը 4-ն են թունավոր, իսկ երկուսն էլ համարվում են կեղծ թունավոր (վտանգավոր չէ մարդու համար)։

Օձերի հետ հանդիպումից խուսափելու պարզ քայլերից են՝

✔️Կրել հնարավորինս փակ հագուստ և ամուր կոշիկ,

✔️Քայլել միայն բաց արահետներով՝ խուսափելով խիտ խոտածածկից կամ բարձր բուսականությամբ վայրերից,

✔️Օգտագործել արշավական ձեռնափայտեր,

✔️Օձ հանդիպելու պարագայում զգույշ հեռացեք առավել անվտանգ տարածք, թողնելով օձին ազատ տեղաշարժվելու հնարավորություն։

✔️Վրանային գիշերակացի դեպքում անպայման զննեք վրանն ու քնապարկը,

✔️Եղեք պատրաստված՝ հնարավորության դեպքում ունեցեք թույնի արտածծիչ սարք (լուսանկար 3),

ՀԻՇԵՔ ՕՁԵՐԸ ՉԵՆ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ, ՆՐԱՆՔ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ…

Ինչպե՞ս վարվել օձի կծածի դեպքում՝ մինչ բժշկական օգնության հասնելը.

✔️Պահպանել հանգստություն՝ թույնի տարածումը դանդաղեցնելու նպատակով,

✔️Կծած վերջույթը պահել սրտի մակարդակից ցածր,

✔️ Վնասված հատվածն անշարժացնել։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․

-Արտածծել թույնը (հնարավոր է կամ կտրել կծած հատվածը,

-Սառեցնել կամ տաքացնել այն, վառել, սեղմել և այլն,

- Օգտագործել ալկոհոլ կամ կոֆեին պարունակող ըմպելիքներ,

-Լարան դնել»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպե՞ս վարվել օձի կծածի դեպքում՝ մինչ բժշկական օգնության հասնելը